▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կա՛մ անբարոյական է, կա՛մ՝ դեբիլ». Աշոտյանը՝ Փաշինյանի մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «եթե Ալիևը Մեղրիի միջանցք ուզի, մենք էլ Նախիջևանի միջանցք ենք ուզելու»:

«Եթե նայեք քարտեզին, էդ մարդու մասին ի՞նչ պատկերացում կկազմեք: Կա՛մ նա անբարոյական է, որովհետև ստում է ակնհայտ, կա՛մ դեբիլ, որովհետև ապուշություն ա խոսում: Ի՞նչ ա նշանակում Նախիջևանի միջանցք Հայաստանի համար: Միջացքը էն ա, որը մի բանը կապում է մի այլ բանի հետ: Հայաստանը Նախիջևանով ո՞ւմ հետ ա կապում, Իրանի՞: Բա մեր Սյունիքն ինչի՞ համար ա: Թե՞ Սյունիքը ծախել եք, մնացել եք Նախիջևանի հույսին: Ո՞ւմ հետ ա կապում, Թուրքիայի՞, բա մենք Շիրակով, Արմավիրով հսկայական սահման ունենք. Նախիջևանի միջացքը մեր ինչի՞ն ա պետք: Հետո, միջացքը էն ա, որ կապես քոնը քոնի հետ, էդ Թուրքիա՞ն է մերը...: Ըտենց կատարյալ անմեղսունակ ապուշություն, ո՞նց կարելի ա ասել»,- հայտարարեց Աշոտյանը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին