▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամ հաղթանակ, կամ մահ

«Պատանդներից մեկի բացթողնման համար Ժիրայր Սեֆիլյանի հետ չենք խորհրդակցել, մենք ենք որոշել»,- քիչ առաջ «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհողներից Պավել Մանուկյանը:

Նա տեղեկացրեց, որ ամբողջ օրը հաց չեն կերել եւ մտադիր են այս պայմաններում շարունակել մինչեւ վերջ, «իսկ վերջը տարբեր տեսակ է լինում՝ կամ հաղթանակ, կամ մահ»: Մեր այն հարցին, թե ո՞վ է ազատ արձակված ոստիկանը, Պավել Մանուկյանը դիմեց Վալերի Օսիպյանին՝ պարոն Օսիպյան, ինչպե՞ս էր ազատ արձակված պատանդի անունը: Փոխգնդապետը տեղեկացնում է՝ Արամայիս: Ի դեպ, պատանդառված փոխգնդապետի ինքնազգացողությունը Պավել Մանուկյանը բնորոշեց այսպես՝ գերազանց եւ կայտառ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին