▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամ պետք է հանդիպենք թշնամուն, կամ՝ պատերազմենք

«Հնարավոր չէ և՛ բանակցել, և՛ պատերազմել: Պետք է կասեցնել սահմանային միջադեպերը՝ անընդհատ պատժելով: Մենք բացի ուժեղ լինելուց այլ ելք չունենք: Պատերազմը չի ավարտվել ու հակառակորդին պետք է ոչ միայն արժանի հակահարված տալ, այլև ավելին անել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանային լարվածության մասին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

Ինչ վերաբերում է վաղը՝ դեկտեմբերի 19-ին Բեռնում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպմանը, Արտակ Դավթյանը նկատեց.

«Եթե չմեկնես հանդիպման, ապա այլընտրանքը լայնամասշտաբ գործողություններն են, կամ պատերազմը: Բայց, սպասել բեկումնային փոփոխությունների, անհրաժեշտ չէ»:

Նշենք, որ հերթական անգամ հակառակորդը  դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ է կատարել: Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը` հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արեւելյան, հյուսիսարեւելյան եւ հյուսիսային ուղղություններով` դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների: Ցավոք, ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) եւ Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին