Ամերիաբանկը և Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը համատեղ հանդես են գալիս նոր
առաջարկով:

Այսուհետ կարելի է առցանց ընտրել կամավոր ապահովագրության բազմաթիվ տեսակներից ցանկացածը և
կնքել ապահովագրական պայմանագիր` ընդամենը մեկ հպումով:
Ամերիաբանկի օնլայն ապահովագրության հարթակը միտված է խնայելու հաճախորդների ժամանակն ու նրանց
հնարավորություն ընձեռելու օգտվել ապահովագրության նոր ու ընդլայնված ծառայություններից:
Հարթակի միջոցով հաճախորդները կարող են կնքել պայմանագիր կամավոր ապահովագրության հետևյալ
տեսակների համար.
Մեքենայի շտապօգնություն
Առողջության ապահովագրություն
Կովիդ-19-ի ապահովագրություն
Ապահովագրություն կրիտիկական հիվանդություններից և դժբախտ պատահարներից
Օնլայն ԱՊՊԱ
Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները, Ամերիաբանկը շարունակում է մշակել
և ներդնել թվային նոր ծառայություններ` պարզեցնելով գործընթացներն ու ստեղծելով առավել հարմարավետ
պայմաններ` բոլոր հաճախորդների համար:
Ապահովագրատեսակների մանրամասներին կարող եք ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով


