▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապանի Փելա սարը 2 օր է ադրբեջանցիների վերահսկողության տակ է. փակել են նաև հարակից ճանապարհահատվածը. Գևորգ Փարսյան

Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին։ Երկու օր է՝ Կապանի ստրատեգիական կարևոր բարձունքը վերահսկում են ադրբեջանցիները։

http://asekose.am/filemanager/uploads/gyux_2.jpg

Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

«Ես տեղեկացված եմ, որ այն հատվածը, որը մենք Փելա սար ենք անվանում, ամբողջովին անցել է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Երեկ չէ անցած օրվա դրությամբ սարը անցել է իրենց»,- հայտնեց Փարսյանը։

Ադրբեջանցիներին հանձնվել է Փելա սարը, վերջիններս անմիջապես փակել են հարակից ճանապարհահատվածը, որը ծառայում էր ոչ միայն զինծառայողներին, այլև գյուղացիներին։

«Ճանապարհը մեր համար միջդիրքային ճանապարհ էր ծառայում, գյուղացիների համար էլ ծառայում էր վառելափայտ հայթհայթելու համար, դա հիմա ադրբեջանցիները փակել են և իրենց վերահսկողության ներքո է»։

Դեռևս երկու օր առաջ սարի մի հատվածում հայ զինծառայողներն էին վերահսկողություն իրականացնում, մյուսում՝ ադրբեջանցիները։

Բարձունքը ադրբեջանցիներին հանձնելու մասին պայմանավորվածություններ ձեռք էին բերվել դեռ 2021-ի ձմռանը, սակայն դրա մասին պաշտոնական հրապարակումներ այդպես էլ չեղան։ Եղել են չափագրումներ, էլեկտրոնային քարտեզով սարի երկու հատվածում տեղեկայվել էին հայ և ադրբեջանցի զինծառայողները։

«Ժամանակին՝ հունվար-փետրվար ամիսներին կար պայմանավորվածություն։ Չափագրումներ էին անում GPS-ով, որի արդյունքում հատվածներ կար հայկական էր, հատվածներ կար երևում էր՝ ադրբեջանական։ Հայկական հատվածները մենք կարողանում էինք օգտագործել որպես միջդիրքային ճանապարհ, դա գյուղացիները օգտագործում էին անտառ մտնելու համար։ ՀԻմա այդ հատվածը՝ չգիտեմ ինչու, անցավ ամբողջովին իրենց վերահսկողության ներքո»։

Փարսյանն ասում է՝ Փելա սարը ստրատեգիական կարևորագույն նշանակություն ունեցող բարձունք է։ Սարի վերահսկողությունը ադրբեջանցիների կողմից որոշակի վտանգներ է առաջացնում հարակից գյուղերի՝ առաջին հերթին Ագարակ գյուղի համար։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին