Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Telegram ալիքում գրել է․
«Նիկոլի և 10%-անոց «Իսկանդեր»-ի մասին խոսեցին բոլորը՝ լրագրողներ, փորձագետներ, քաղաքական գործիչներ։ Իսկ ինձ համար ահա թե ինչ էր «Իսկանդեր»-ի հետ կապված պատմությունը․
«Իսկանդեր»-ի թիրախը պատերազմի սկզբում թշնամական ուժերի կուտակումները չէր, ոչ էլ օդանավակայանները, որտեղից անօդաչու թռչող սարքեր էին թռչում պատերազմի ողջ ընթացքում, և ոչ էլ անգամ նավթագազային ենթակառուցվածքները։ Կապիտուլյացիայի ստորագրումից առաջ, Նիկոլի համար կարևոր էր ցույց տալ, որ նա ինչ-որ կերպ օգտագործել է «Իսկանդեր»-ը, և թիրախ ընտրվեց Շուշին։ Քաղաք, որը Նիկոլը համարում էր «մռայլ ու դժբախտ», վստահեցնում էր, որ ադրբեջանական է, իսկ նրա ուսապարկերը քաղաքն անվանում էին ոչ թե Շուշի, այլ «Շուշա»։
«Իսկանդեր»-ով Արցախյան առաջին պատերազմում հայկական հաղթանակի խորհրդանիշին հարվածելը՝ ցույց է տալիս վերաբերմունքը մարդկային կյանքի, արժեքների, պատմության և այն ամենի նկատմամբ, ինչով մենք կարող էինք հպարտանալ։ Այնպես է ստացվել, որ մենք լինելու ենք այն սերունդը, որը Շուշին հիշելու է որպես հայկական, իսկ Նիկոլը պատմության մեջ կմնա որպես դավաճան, Շուշին հանձնած և հաղթանակի խորհրդանիշը որպես թիրախ ընտրած մարդ»։