«Այսօր գերագույն գլխավոր կապիտուլյանտն անկեղծացել է և ասել, որ իր երազանքն է ոչնչացնել Հայաստանի հոգևոր, հասարակական-քաղաքական, իրավաբանական էլիտան։ Նման երազանք ունեցել են նաև Թալեաթ, Էնվեր ու Ջեմալ փաշաները»,- Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանը։

«Կապիտուլյանտի անունը պետք է գրվի այս մարդկանց անունների կողքին։ Մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանը կործանվի։ Նա արդեն չի էլ թաքցնում, որ ուզում է վաճառել համալսարանների և թատրոնների շենքերը։ Այդ մարդը նաև խոստովանել է, որ պատրաստվում է անկլավները փոխանակել՝ Տիգրանաշենը և Տավուշի մարզի կարևոր տարածքները հանձնել Ադրբեջանին», - նշեց Նազարյանը՝ կոչ անելով հասարակությանը լինել ավելի զգոն և միասնական։
Դիտեք նաև՝


