▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապիտուլյանտի որդին ամեն տեղ եղել է «PR» նպատակներով

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ 

ՈՒՄ ՈՐԴԻՆ ՈՐՏԵՂ Է ԿՌՎԵԼ

• Սուտ վկայություն չտալն աստվածաշնչյան պատգամ է։ Ըստ իս՝ մարդու բարի համբավը պաշտպանող վկայություն ունենալն ու չտալը նույնպես սխալ է։ 2020 թ․ սեպտեմբերի 30-ին մի պահ ապատեղեկատվություն շրջանառվեց, թե թշնամին գրավել է Ակնան (Աղդամը)։ Ես Ստեփանակերտում էի՝ տեղեկատվական շտաբում, և գիտեի, որ Լևոն Քոչարյանն Ակնայի դիրքերում է։ Իմ խնդրանքով նա այս փոքրիկ տեսանյութն ուղարկեց Ակնայի փողոցներից՝ ի հրապարակումն և ի հերքումն ստի։

• Ինչ վերաբերում է կապիտուլյանտին, ապա նրա որդին եղել է և՛ Մատաղիսում, և՛ Հադրութում, և՛ Մեխակավանում, և՛ Իշխանաձորում, սակայն ամեն տեղ՝ միևնույն «պիառ» նպատակներով, իսկ վերջում նրա չհիմնավորված և տարակուսելի գոյությունն արժեցել է Իջևանի գնդից թանկարժեք կյանքեր, որի մասին նույն իջևանցիները վախենում են բարձրաձայնել։

Իսկ կապիտուլյացիայի ստորագրման պահին թե՛ կապիտուլյանտի կինը, թե՛ որդին բավական հեռու էին առաջնագծից՝ Գորիսի մերձակայքի Խուրաթին բնագծում։

• Իսկ Ակնա-Աղդամ մենք դեռ վերադառնալու ենք։

Դիտեք նաև՝ Այսօր դավաճան հողատուն իմ հասցեին կրկին հոխորտացել է, սա ցույց տվեք դրան․ Լևոն Քոչարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին