▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարապետ Չալյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Հռոմում ընթացող առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Չալյանը մրցեց Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի հետ: Մնացականյանը գոտեմարտի ընթացքում վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել պայքարը:

Չալյանը որակավորման փուլում 11-2 հաշվով հաղթել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Նիկոլայ Քրիստենին, 1/8 եզրափակչում 3-1 հաշվով առավելության է հասել սերբ Վիկտոր Նեմեսի նկատմամբ, 1/4 եզրափակչում 5-2 հաշվով հաղթել է բելառուսցի Պավել Լիախին, բայց կիսաեզրափակչում 0-3 հաշվով զիջել է ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին