▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարատեի ֆեդերացիայի նախագահը նախընտրում է լռել

A1plus.am-ը գրում է.

Միջազգային Դուքենդոյի եւ Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանի գործով դատական նիստն այսօր շատ կարճ տեւեց: Գործով մեղադրող Արմեն Փանոսյանը չէր ներկայացել դատարան:

Դերասանին մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար:

Հոդվածը պատժվում է կալանքով՝  առավելագույնը երեք ամսյա ժամկետով՝ կամ ազատազրկմամբ` առավելագունը երեք տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրաատիկի չափով կամ առանց դրա:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա փետրվարի 4-ի ուշ երեկոյան ոստիկանության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցի հարեւանությամբ գործող Հայաստանի «Դուքենդո»-յի ֆեդերացիայի տարածքում, հայտնաբերել են մեծ քանակի զենք զինամթերք՝ նռնակներ, լուսային ազդանշանային հրթիռներ, փամփուշտներ եւ այլն:

Խուզարկությունը կատարվել է Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում: Սպանության համար  ձերբակալվել է  Երեւանի բնակիչ, 45-ամյա Իսրայել Սարգսյանը, որն առավել հայտնի է «Իսո» մականվամբ: Նա ներկայացվել է  որպես «Դուքենդո»-յի ֆեդերացիայի փոխնախագահ:

 Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին