Ոչ ոք մարդկանց իրավունքները ոտնահարելու իրավունք չունի, այդ թվում նաև Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Այս մասին հուլիսի 10-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան ուղիղ եթերի հարց ու պատասխանի ժամանակ ասաց Սուրեն Գրիգորյանը՝ պատասխանելով օգտատիրոջ հարցին՝ Նաիրա Զոհրաբյանը, լինելով ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի նշտական հանձնաժողովի նախագահ իրավունք ունի՞ ոտնահարել մարդու իրավունքները և Ինչ պատիժ է հասնում կամ արդյո՞ք նա համապատասխանում է իր պաշտոնին:
«Ոչ ոք մարդկանց իրավունքները ոտնահարելու իրավունք չունի, այդ թվում նաև Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Այլ է հարցը, որ կարծում եմ հենց այդ հանձնաժողովի նախագահի կողմից նման վարքագիծ դրսևորելը առավել ամոթալի է և կասկածի տակ է դնում՝ ինչքանով այդ անձը կարող է իր առաքելությունն իրականացնել, եթե նա այն դրսեւորողների առաջին կրողն է, որոնց դեմ օրենքով պետք է պայքարեր: Տվյալ վարքագծից ելնելով՝ կարծում եմ, պետք է քննարկվի իր պաշտոնավարման նպատակահարմարությունը»,-նշեց Գրիգորյանը:
Հարցին՝ իսկ արդյոք պատրաստվում են քննարկել այդ հարցը Սուրեն Գրիգորյանը հավելեց, որ տվյալ գործընթացը չի կարող աննկատ մնալ. «Երբ որ քննարկվի այդ հարցը, հանրությունը կտեղեկանա այդ մասին»:
«Զրույց քաղաքացու հետ»-ն՝ամբողջությամբ՝ տեսանյութում։