▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարելի է եզրակացնել, որ լրագրողն էլ է մարդ

Լրագրող Գոհար Վեզիրյանի վիճաբանությունը ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ, ի չիք է դարձնում հասարակության մեջ ներարկված այն կարծրատիպը, թե պատգամավորներն անձեռնմխելի են և բնակվելով իշխանական Օլիմպում, հանդիսանում են բացարձակ տիրակալներ: Եթե միայն մեր հասարակությունը գիտակցեր, որ այդ պատգամավորներն այնտեղ են գտնվում լոկ այն պատճառով, որ իրենք են նրանց ընտրել, տվել իրենց վստահության քվեն և նրանց ասել՝«բալա ջան, գնա վերևները մեր խնդիրները ներկայացրու ու դրանց լուծումները վերցրու ու թափով վերադարձի մեր մոտ», ապա հենց այդպես էլ կանեին, ոչ թե ժամերով կկանգնեին կառավարության շենքի մոտ՝ արևի խայթող ճառագայթների տակ, որ իրենց ընտրյալն անցնելիս՝ մի աղերսագին հայացքով աղաղակեին, թե «ջանիդ մեռնեմ, մի վարկյան կանգնի, հլա լսի աղաչանքս» իսկ պատգամավորը իր կարևորության ու շտապողականության տեմպի մեջ, առհամարական չեր շպրտի, թե ժամանակ չունեմ ձեզնով զբաղվելու: Ասա, բա ի՞նչով ես զբաղված, սեփական խնդիրներով՞:

Չեմ քաջալերում նաև լրագրողի պահվածքը, բայց կարելի է եզրակացնել, որ նրանք էլ են մարդ և երբեմն վիրաբուժի լարվածությամբ, սոված, հոգնած, կանգնում՝ սպասում, մի պատգամավորի աշխատասենյակից վազում մյուսինը, որ մի ուշադրության արժանանան, մի նյութ գրեն, որ կարողնան գումար վաստակել, բայց փոխարեն, դեմ են առնում առհամարանքի, գոռոզության, ինքն իրեն կարևոր համարող մեկին: Արդյունքում կա այն՝ինչ եղավ՝ մեկը նյարդայնացավ, մյուսը կուտակված բարկությունը դուրս թափեց: Բայց հետաքրքիրն այն է, որ այս վեճը պատմություն սարքեցին, իշխանության տարբեր ներկայացուցիչներ մեղադրեցին ընդդիմադիրներին, որ իրենց լրագրողներին են լարում իշխանությունների դեմ, որ նրանց վատ լույսի տակ ներկայացնեն, լրագրողների էլ սրտերը հովացավ, որ մեկը գտնվեց, որ իրենց՝ բոլորի կողմից, արժանավույնս պաշտպանեց լրագրողների իրավունքներն ու պատիվը: 

Բայց հետաքրքիրն այն է,որ պարզվում է, որ մեր ԲՈՒՀ-երը թողարկում են կարմիր դիպլոմավոր գռուզչիկներ և մեծամասամբ հենց այդպես էլ կա, քանի որ կարմիր դիպլոմի առկայությունը, փայլուն մտքի կամ գիտելիքի արգասիք չէ, այլ ժամանակին դես ու դեն ցանած դոլլարենրի արդյունք: 

Դրեք ամեն բան իր տեղը, բացարձակապես ամեն բան, և այս քաոսը կկարգավորվի:

Մամիկոն Համբարյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին