▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը՝ Գագիկ Ծառուկյանի 15 միլիարդի մասին

 

armtimes.com-ը գրում է. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպեց «Մոսկվա»կինոթատրոնում: Մոտ մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում նրան դիմավորեցին եւ ուղեկցեցին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Կենտրոնի թաղապետ Արա Սադոյանն ու կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, իսկ վերջինիս եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, որը պատգամավորության թեկնածու է Կենտրոն համայնքում, դահլիճում նստած սպասում էր Կարեն Կարապետյանին:

Հանդիպումից հետո կայքը ՀՀԿ առաջին փոխնախագահից հետաքրքրվեց՝ իրատեսական համարո՞ւմ է նա Գագիկ Ծառուկյանի՝ 15 միլիարդ դոլար ներդրում իրականացնելու խոստումը: «Ես Գագիկ Ծառուկյանի ծրագիրը չեմ կարդացել»,- արձագանքեց վարչապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում և սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին