▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը պաշտոն է ստացել

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ներառվել է ՌԴ կառավարությանը կից փորձագիտական խորհրդի նախագահության կազմի մեջ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարգադրությամբ՝ այսօր հաստատվել է փորձագիտական խորհրդի նախագահական կազմը. վերջինիս համակարգողն է դարձել ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը:

«Վոլոշինից բացի, խորհրդում ներառվել են ՌԴ կառավարության երեք նախկին ղեկավարներ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ Ստեպաշինը և Միխայիլ Ֆրադկովը, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Կարգադրության մեջ վերջինս նշվում է իբրև «Գազպրոմբանկ»-ի կառավարման խորհրդի նախագահի խորհրդական, նա նաև ընդգրկված է «Զարուբեժնեֆտ»-ի տնօրենների խորհրդի կազմում»,- հայտնում է կայքը:

Ընդհանուր առմամբ, փորձագիտական խորհրդի նախագահության կազմում 15 հոգի է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին