▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը շտապ մեկնել է Դատախազություն՝ Փաշինյանին ազատ արձակելու խնդրանքով

Իշխանությունը որոշում է կայացրել, և այդ որոշման հիման վրա ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը դիմել է գլխավոր դատախազին, որպեսզի ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնի:

Այս մասին այսoր նախագահի նստավայրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարեն Կարապետյանը: 

«Այսօր մենք որոշում ենք կայացրել, և ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ միջնորդությունն Ազգային ժողովից հետ վերցնի:  Ես այս պահին գնում եմ Փաշինյանի հետ հանդիպման, որ բանակցեմ ու լուծում գտնեմ»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ երեք պատգամավորները` Նիկոլ Փաշինյանը,Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը,  ձերբակալվել են երեկ` ապրիլի 22-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին