▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարևոր է, ոչ թե 3 հայի մեջլիսում հայտնվելը, այլ նրանց խոսքը

 

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ավելի քան 5 տասնամյակի ընդմիջումից հետո կրկին հայ պատգամավորներ կլինեն: Հայ պատգամավորներից Գարո Փայլանը, որ ներկայացնում է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP), ընտրություններից հետո առաջին անգամ խոսել է արդյունքներից:
Փայլանը «Ակոս» շաբաթաթերթին հայտնել է, որ իր կուսակցության հաջողությունը 4 տարվա աշխատանքի արդյունք է: Նա հիշեցրել է, որ կուսակցության կազմավորմանը մասնակցել են երկրի բոլոր ազգային փոքրամասնությունները և ժողովրդավարության ջատագով բոլոր խմբերը:
«Մեր կուսակցությունում բոլոր ազգերից ներկայացուցիչներ կան, և մենք հավասարությունն ենք պաշտպանում: Գիտենք, որ քաղաքականության մեջ նման փորձ չի եղել»,- ասել է հայ պատգամավորը:
Ըստ Փայլանի դիտարկման՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մեջ էլ քրդեր կան, սակայն այնտեղ հավասարության գաղափարն առաջին պլան չի բերվել և այս առումով ԺԴԿ-ն մյուս կուսակցություններից ավելի առաջավոր է:
Անդրադառնալով 3 հայ թեկնածուների ընտրվելուն՝ Փայլանը նկատել է. «Կարևոր է, ոչ թե 3 հայի մեջլիսում հայտնվելը, այլ նրանց խոսքը»:

ermenihaber-ը գրում է.Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ավելի քան 5 տասնամյակի ընդմիջումից հետո կրկին հայ պատգամավորներ կլինեն: Հայ պատգամավորներից Գարո Փայլանը, որ ներկայացնում է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP), ընտրություններից հետո առաջին անգամ խոսել է արդյունքներից:Փայլանը «Ակոս» շաբաթաթերթին հայտնել է, որ իր կուսակցության հաջողությունը 4 տարվա աշխատանքի արդյունք է: Նա հիշեցրել է, որ կուսակցության կազմավորմանը մասնակցել են երկրի բոլոր ազգային փոքրամասնությունները և ժողովրդավարության ջատագով բոլոր խմբերը:«Մեր կուսակցությունում բոլոր ազգերից ներկայացուցիչներ կան, և մենք հավասարությունն ենք պաշտպանում: Գիտենք, որ քաղաքականության մեջ նման փորձ չի եղել»,- ասել է հայ պատգամավորը:Ըստ Փայլանի դիտարկման՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մեջ էլ քրդեր կան, սակայն այնտեղ հավասարության գաղափարն առաջին պլան չի բերվել և այս առումով ԺԴԿ-ն մյուս կուսակցություններից ավելի առաջավոր է:Անդրադառնալով 3 հայ թեկնածուների ընտրվելուն՝ Փայլանը նկատել է. «Կարևոր է, ոչ թե 3 հայի մեջլիսում հայտնվելը, այլ նրանց խոսքը»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին