▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարգին Հայկոյին խաբել է նա, ով չի կարողացել մարսել ժողովրդի հաղթանակը

Հայկ Մարությանը (Կարգին Հայկոն) Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ստանալով բաց նամակ «քաղաքացուց», արձագանքել եմ և եկել եմ ժամը 19,00-ին Էրեբունի թանգարանի կանգառը, սակայն նա չի եղել տեղում: Փոքրիկ հետաքննությունը պարզեց, որ գրողը կեղծ պրոֆիլից է գրել և այդ կեղծ պրոֆիլը պատկանում է այն մարդուն, որը չի կարողացել մարսել ժողովրդի հաղթանակը: Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի կապակցությամբ: Դե թող տրաքի :))»:

Նամակում օգտատերը շնորհակալություն էր հայտնել Կարգին Հայկոյին` քաղաքացիներին տոն պարգևելու համար, և խնդրել էր օգնել Նուբարաշենի բնակիչներին` գրելով.

«Նուբարաշենը սպասարկող երթուղիները բավական վատ են աշխատում և 19:00-ից սկսված քաղաքացիները ստիպված են լինում տաքսիներով գնալ տուն, վճարել մի քանի անգամ ավելի շատ քան պետք է վճարեին, եթե այդ երթուղին սպասարկող տրանսպորտը լավ աշխատեր: Հայկ ջան հիմա խնդրում եմ, որ դուք և ձեր ընկերները ընդամենը մեկ օր լինեք Էրեբունի թանգարանի մոտ, որտղից Նուբարաշենցիները տուն են գնում ևՁեր ներկայությամբ փորձեք նաև նրանց քաջալերել, որպեսզի պայքարեն իրենց իրավունքների համար: Ձեր ներկայությունը լսելի կդարձնի նաև այն քաղաքացիների խնդիրները, ովքեր ապրում են ծայրամասերում: Հայկ ջան հուսամ Ձեզ համար դժվար չի լինի կանգնել Ձեր այն հայրենակիցների կողքին ովքեր ապրում են Նուբարաշենում: Ես անձամ այսօր ժամը 7-ին սպասելու եմ Ձեզ Էրեբունի թանգարանի մոտ: Համոզված եմ, որ Ձեզ տեսնելու եմ այնտեղ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին