▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարող է գիտեք` եկել ենք ստեղ վանդակում մնալու համար.Լեզվակռիվ ազատամարտիկների եւ ոստիկանների միջեւ

ԳԱԼԱ-ն գրում է, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական հերթական նիստը: Նրա մարտական ընկերները նախապես իմանալով, որ դատական նիստը ժամը 14:00-ին է, հավաքվել էին դատարանի շենքի առջև, սակայն վերջիններիս դատական կարգադրիչները հայտնել են, որ նիստը տեղի կունենա ժամը 17:00-ին:

Իսկ մինչ այդ, ինչպես հայտնի է, նույն դատարանում ժամը 16:00-ին դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ հրապարակվելու է ՀԱԿ չորս երիտասարդների գործով դատական ակտը: Եվ, որպեսզի ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների դատարանի շենքի մոտ հավաքվող քաղաքացիները եւ ՀԱԿ համակիրները հնարավորություն չունենան մոտենալ շենքին, ոստիկանները սկսել են  բարիկադներ տեղադրել մուտքի դիմաց, ինչն առաջացրել է  հավաքված ազատամարտիկների վրդովմունքը, ովքեր  պահանջել են, որպեսզի դրանք հեռացնեն, իսկ ոստիկանները հայտնել են, որ դա այլ դատական նիստի համար է նախատեսված. «Կարող է գիտեք, էկել ենք ստեղ վանդակում մնալու համար, բերեիք ճաղեր էլ քաշեիք, էս ինչ եք անում էս երկրի հետ»,- դիմելով ոստիկաններին` դժգոհել են  ազատամարտիկները: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը`ԳԱԼԱ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին