▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարող են բամբասել, բայց «փնովում» են` նեղվում եմ. Նառա. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցը անչափ կանացի և նույնքան գեղեցիկ, միշտ ժպտադեմ երգչուհի Նառան է, ով երբեք չի զլանում ու խուսափում անկեղծանալուց…

Հատված հարցազրույցից.

-Նառա, լինելով երգչուհի՝ բամբասանքներից չեք խուսափի: Շա՞տ եք բարկանում:

-Բամբասանքներին նորմալ եմ վերաբերում: Կարող են բամբասել, քանի որ չտեղեկացված են… Բայց երբ մի գեղեցիկ բան են տեսնում ու սկսում են գրել, «փնովել»՝ նեղվում եմ… Թեև, երբեք չեմ պատասխանում, ինքս իմ մեջ զայրանում եմ, բայց լռում… Հասկանում եմ, որ յուրաքանչյուրն իր կարծիքն ունի, բայց պետք է մի քիչ էլ էթիկային հետևել: Մարդիկ միմյանց նկատմամբ էթիկայի ոչ մի նորմա չեն պահում… Խոսքի ազատությունը այնքան է մեծացել, որ <ցենզուրա> ասվածն անհայտացել է…Միմյանց կարեկցելու, ցավակցելու, գեղեցիկը գնահատելու ոչ մի զգացում չունեն… Ուզում եմ մարդիկ չչարանան… Յուրաքանչյուրն իր մեջ մի լավ բան ունի, ինչո՞ւ ենք միշտ վատը փնտրում…

-Դուք տարիների կայացած ընտանիք ունեք, բիզնեսմեն որդի և ամուսին… Բայց երբեմն ձեր նյութական ձեռքբերումներն էլ հարուստ սիրեկանի հետ էին կապում…

-Իսկապե՞ս… Ծիծաղելի են նման խոսակցություններն ինձ համար… Ցավում եմ, որ արածդ գործը չեն գնահատում… Սկսում է նախանձը գլուխ բարձրացնել…

 

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին