▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարող եք դեմի շենքում ամեն երեկո չլարած ջութակով նվագել Սպիտակցի Հայկոյի հիթերը

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի գրառումը. «1) Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հրապարակավ «դատափետեցին» հակաիշխանական հայացքներ ունեցող որոշ դասախոսներից (այդ թվում՝ ինձնից) ազատվելու՝ քպ-ական ռեկտորների նկրտումները։

2) Գնահատում եմ ինձ հետ դիրքորոշումների տարբերություն ունեցող այն մարդկանց արարքը, որոնք զանգահարեցին ինձ կամ զորակցող հաղորդագրություն ուղարկեցին։

3) Շատ հետաքրքիր է, թե ինձ իբր վատություն անելու համար լսարանից զրկելն ո՞ւմ փայլուն միտքն է։ Արդյո՞ք չեք հասկանում, որ դրանով ոչ թե ի՛նձ վատություն կանեք, այլ իմ այն գործընկերներին, որոնք, առանց այն էլ խիստ ծանրաբեռնված լինելով, պիտի ստիպված լինեին լրացուցիչ դասաժամեր «շալակել»։

4) Եթե էդքան շատ եք ուզում ինձ վատություն անել, ապա կարող եք, օրինակ, դեմի շենքում մի բնակարան վարձակալել ու ամեն երեկո չլարած ջութակով նվագել Սպիտակցի Հայկոյի հիթերը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին