▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո՞ղ եք երաշխավորել 2 բան.Փաշինյանի հարցը՝ վարչապետին

ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարությանն ուղղված հարցը վերաբերում էր վարչապետ Կարեն Կարապետյանին.

«Նախորդ քառօրյայի հարց ու պատասխանին չէիք մասնակցում, Մոսկվայում էիք: Սա կարո՞ղ է նշանակել, որ ամեն անգամ, երբ ընտրություն լինի ՀՀ Սահմանադրության և Մոսկվայի միջև, Դուք հօգուտ Մոսկվայի ընտրություն կատարեք: Սա որպես նախահարց, իսկ բուն հարցս գազի սակագնին է վերաբերում: Եթե իրադարձությունները Ձեր հարազատ ՀՀԿ-ի համար բաենպաստ կերպով զարգանան ու հանկարծ Ձեր կառավարությունը շարունակի գործել, կարո՞ղ եք երաշխավորել  2 բան.ընտրություններից հետո էլէներգիայի և գազի սակագները չեն բարձրանա՝ նախկինում արձանագրված սցենարներով, և երկրորդ՝ ՀՀ-ն գնի նվազեցման համար չի վճարի ինչ-որ ռազմավարական օբյեկտով, շահով, հեռանկարով»,-հարցրեց պատգամավորը:

Կարծում եմ՝ նախահարցի պատասխանը չեք ակնկալում,-ամբիոնին մոտենալով ասաց վարչապետ:

«Ակնկալում եմ»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

«Այս դեպքում դա նախահարց չէր, այլ հարց»,-նետեց վարչապետն ու շտապեց պատասխանել բուն հարցին.

«Ասում եմ՝ այո»,-եղավ վարչապետի պատասխանը:

«Ձեր կարճ պատասխանը հնարավորություն տվեց ևս մեկ հարց տալ: Մոսկվայում գտնվելու ժամանակ կարծեմ Դուք էիք «Ամերիկանո» սուրճն առաջարկել «Ռուսիանո»անվանել: Ուզում եմ իմանալ՝ Ձեր կառավարությունում այս առաջարկությունն իրականություն դարձե՞լ է»:

«Ընտրություններից հետո այո՛, գազի գինը չի բարձրանալու, Հայաստանն էլ ռազմավարական օբյեկտով չի վճարելու»,-նախորդ հարցի պատասխանը հստակեցրեց ու այսքանով իր խոսքը եզրափակեց Կարեն Կարապետյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին