▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կատալոնիայում բախումներից տուժածների թիվը գերազանցել է 800-ը

Կատալոնիայում կիրակի կայացած անկախության հանրաքվեին մասնակցածների 90 տոկոսը կողմ է արտահայտվել երկրամասի՝ Իսպանիայից անկախանալուն։

Իսպանիայի սահմանադրական դատարանը Կատալոնիայի հանրաքվեն հայտարարել է անօրինական։

Անկախության հանրաքվեն, սակայն,  ուղեկցվեց բախումներով՝ ոստիկանության և բնակչության միջև։ Տուժածների թիվը գերազանցել է 800-ը։ Կատալոնական իշխանությունների տվյալներով, վիրավորվել է 844 մարդ, հաղորդում է Reuters-ը։

Իսպանիայի ՆԳՆ-ն էլ հայտնել է տուժած 33 ոստիկանների մասին։

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Կատալոնիայի խորհրդարանի՝ Ժեներալիտետի պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտարարել է, որ  օրվա ընթացքում հանրաքվեին միլիոնավոր բնակիչներ են մասնակցել: Ինքնավար մարզի բնակչությունը կազմում է 7.5 մլն: Ձայնի իրավունք ունեն 5.3 մլն-ը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին