▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կատարի էմիրը «Էրդողան» անունով է կնքել 4մլն դոլարով գնված արշավային նժույգին

Կատարի էմիր շայիխ Թամիմ բին Համադ ալ-Թանին Թուրքիայի նախագահի հանդեպ տածած «մեծագույն» հարգանքն արտահայտել է բավական յուրօրինակ կերպով. նա «Էրդողան» անունով է կնքել 4մլն դոլարով գնված արշավային նժույգին: Հայտնի է, որ չորքոտանի «Էրդողանը» պատկանում է արաբական ձիերի բավական արժանավոր «գերդաստանի», նրա պապը 7 տարի շարունակ զբաղեցրել է տարբեր վարկանիշային դասակարգումների առաջին հորիզոնականը:
Հարկ է նշել, որ Կատարի առաջնորդի ամենահայտնի նախասիրություններից մեկն էլ, ընդհանուր առմամբ, արաբների շրջանում բավական մեծ նշանակություն ունեցող արաբական ցեղային ձիերի բուծումն է:


Հետաքրքիր է՝ ինչպես կարձագանքի հարգանքի արտահայտման նման եղանակին Ռ.Թ. Էրդողանը. համենայն դեպս, թուրքական մամուլն այս թեմայի մասին դեռևս լռում է: 

 

Արմեն Պետրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին