▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայք ունես, գլուխ արդուկիր

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մեր իրականությունում շատ են դեպքերը, երբ հնարավորություն ունեցող մարդը բացում է կայք կամ կայքեր ու սկսում այնտեղ զետեղել իր «հույժ» կարևոր կարծիքը այս կամ այն հարցերի վերաբերյալ: Նման երևույթ հաճախ է նկատվում նաև Արթուր Բաղդասարյանի մոտ:

Իհարկե նորություն չի, որ Բաղդասարյանից հաճախ հարցազրույց են վերցնում Բաղդասարյանի հովանավորության տակ գտնվող կայքերն ու հաղորդաշարերը, բայց վերջերս ստացվել է այնպես, որ նրանից բացառապես դրանք են հարցազրույցներ վերցնում:

Մի պահ հարց է առաջանում. ի՞նչ իմաստ ունի ժամանակ ծախսել նման անիմաստ բաների վրա, բայց մյուս կողմից էլ հասկանալի է, որ իր հարցազրույցները առավելագույնը իր կուսակիցներին կհետաքրքրի և նա այսպես միանգամից խոսքը տեղ է հասցնում նրանց, հակառակ դեպքում կուսակցության նիստ անել, մարդ հավաքել, հեշտ գործ չի:

Ալիսա Մանուկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին