▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կբարեկարգվի մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգին

Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ վեր բարեկարգվելու է մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգին: Երևանի քաղաքապետը այսօրվա աշխատանքային խորհրդակցության ընթացքում տեղում մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ ընդգծելով, որ իրականացվելիք աշխատանքների շրջանակում որպես հիմնական առաջնահերթություն պետք է դիտարկվի հանգստի այս գոտին թե՛ երևանցիների և թե՛ մայրաքաղաքի հյուրերի համար առավել հարմարավետ ու ներկայանալի դարձնելը:

Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեսանյութում:

 

Լուսանկարում՝  Երևանի՝ 1962-75 թվականների քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը (1919-2001)՝ մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգում :

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին