▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կցուցադրվեն «Սասնա ծռեր»-ի Աշոտ Պետրոսյանի գեղանկարները

Օգոստոսի 20-ից սեպտեմբերի 10-ը Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցասրահում ներկայացվելու են գեղանկարիչ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի ստեղծագործությունները:

«Աշոտը Սասնա ծռերից մեկն է: Մեզանից մեկը: Ձեզանից մեկը: Նրա տեղում կարող էր լինել յուրաքանչյուրը: Բայց նա գնաց քո փոխարեն՝ բոլորիս համար: Նա ասում է՝ «իմ զենքը վրձինը չէ, երբ տառապում է իմ ժողովուրդը»,- ասվում է սպասվելիք իրադարձության վերաբերյալ երեկ տարածված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Աշոտի ընկերներն առաջարկում են ծանոթանալ նաեւ Աշոտ Պետրոսյան գեղանկարչին: Ցուցահանդեսի բացումը նախատեսված է օգոստոսի 20-ին` ժամը 13:00-ին: Մուտքն ազատ է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին