Ինչպես նախօրեին հայտնի էր դարձել, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի օպեր-լիազորները Արին Բերդի փողոցի մոտակայքում ծեծելով, վիրավորելով ու նվաստացնելով փորձել էին տեղեկություններ կորզել քաղաքացի Վահե Նավոյանից: «ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է տեղի ունեցածին: «Ահա, թե ինչպես է աշխատում ՀՀ ոստիկանությունը: Քաղաքացուն ասում է՝ ****եմ քեզ: Ընկեր Վահե Ղազարյան, եթե էս մարդը էն մարդն էր, ում պիտի, ձեր բառապաշարով, ****ել, ապա ինչո՞ւ դա անել փողոցում՝ էս մարդու մեքենայի մեջ, հետո թողնել, գնալ: Ես չեմ զարմանում էս մակարդակից: Ի դեպ, եթե ստեղ մեքենայի մեջ մենակ բառերով են անում, ապա ՔԿ-ում էլեկտրաշոկ են միացնում... Ուզում եմ, որ Նավոյանը հելնի, խոսա»,- ասել է Ղուկասյանը: |
«Կենտրոնի օպեր-լիազորները քաղաքացուն ասում են՝ ****եմ քեզ». Վարդան Ղուկասյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet