▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենտրոնի թաղապետը հարցաքննվել է

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար  Սամվել Ղուկասյանը ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննվել։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնել է  Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նրա խոսքով՝ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, թե իբր Սամվել Ղուկասյանը ձերբակալվել է, իբր նրան եկել ու տարել են ԱԱԾ-ից: «Վերջին շրջանում Կենտրոն վարչական շրջանից երկու աշխատակցի են ձերբակալել: Որպես վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանին հրավիրել են ենթակաների հետ կապված որոշ հացեր տալու»,-եզրափակել է  Կոստանյանը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին