▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԳ մամուլի խոսնակը՝ բոլոր դպրոցների տնօրեններին ազատելու լուրերի մասին

 

Այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Հրահանգ» վերտառությամբ հոդվածը, որտեղ նշվում է իբր բոլոր տնօրեններին աշխատանքից ազատելու վերաբերյալ ԿԳ նախարարի հրահանգի մասին, իրականությանը չի համապատասխանում։

 

 

Հարկ ենք համարում ընդգծել, որ նման երևույթները ուղղակի տեղ չունեն ԿԳ նախարարության աշխատանքի գործիքակազմում, և կրթական համակարգում աշխատող արհեստավարժ մասնագետը շարունակելու է իր աշխատանքը, ինչի մասին է վկայում նաև վերջին մեկ տարվա ընթացքում նախարարության որդեգրած աշխատաոճը։

Գրում է ԿԳ մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, որ  ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ԿԳ նախարարը հրահանգել է բոլոր  դպրոցների տնօրեններին աշխատանքից ազատել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին