▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինը, շահարկելով Աննա Հակոբյանի անունը, հիվանդ երեխային օգնություն է առաջարկել ու խաբել

4-ամյա Սեդա Ապրեսյանի մոտ այս ամռանը հայտնաբերվել է աստրոցիտոմա՝ գլխուղեղի ուռուցք: Հիվանդությունը հայտնաբերվելուց մեկ շաբաթ անց երեխան բարձր ջերմություն է ունեցել եւ ընդունվել Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոն:

 

 

 

 

Այս մասին գրում է Armtimes.com-ը:Մայրը՝ Լիանա Միրզոյանը, պատմում է, որ մի օր, երբ միջանցքում քայլելիս է եղել երեխայի հետ, հարեւան հիվանդասենյակում բուժվող մի երեխայի մայրը մոտեցել է, հարցուփորձ արել աղջկա առողջական խնդիրների մասին: Իսկ արդեն հաջորդ օրը եկել է ոմն Սրբուհու հետ, որն, ինչպես ասել է, մորաքրոջ աղջիկն է: Վերջինս ներկայացել է որպես վարչապետի տիկին Աննա Հակոբյանի օգնական ու իր օգնությունն առաջարկել՝ արտերկրում երեխայի բուժման անհրաժեշտ գումարը հայթայթելու հարցում: «Ասաց՝ ես սրտացավ եմ, որ ասել է մորքուրիս աղջիկը, ուզում եմ օգնել: Մարդիկ հատուկ դիմում են ինձ, ես ինքս եմ եկել իմ ոտքով: Ներկայացավ, որ մենք աշխատում ենք Աննա Հակոբյանի հետ, իր օգնականն եմ, կա այսպիսի բարեգործական կազմակերպություն՝ «Խաղաղության աղավնի», որ ուռուցքով երեխաներին օգնում են, ես ուզում եմ ձեզ օգնած լինել: Ես էլ ուրախացա՝ խառնվեցինք իրար»,- վերհիշեց Լիանա Միրզոյանը:

 

 

 

 

Նախապատրաստել ու Սրբուհուն են տրամադրել բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են երեխայի հիվանդությանը, անձնագրերի պատճենները: Լիանա Միրզոյանի՝ Ռուսաստանում բնակվող հորաքրոջ աղջիկը մինչ այդ պայմանավորվածություն էր ձեռք բերել Բուրդենկոյի անվան Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտում աշխատող բժիշկներից մեկի հետ, որը ստանձնել էր 4-ամյա աղջկա վիրահատությունը՝ պահանջելով 12 500 դոլար: Համապաատսխան փաստաթղթերը նույնպես փոխանցվել են Սրբուհուն: «Վայ, որ բժիշկն էլ կա, գումարի չափը կա, հենց դա մեզ պետք է, կարեւոր է»,- մեր զրուցակցի փոխանցմամբ ասել է նա: Վերջինիս ազգանունը երեխայի մայրը չգիտեր, առանձնապես շատ տեղեկություններ էլ նրա մասին չուներ:

 

 

Հետո, սակայն, Սրբուհին հայտնել է, որ Գերմանիայում աշխատող մի բժշկի հետ են պայմանավորվածություն ձեռք բերել, սպասում են, որ նա հրավեր ուղարկի, որպեսզի հատկացվի նաեւ գումարը: «Ես ասացի՝ իսկ Ռուսաստանի՞ բժիշկը: Նա թե՝ Գերմանիան է լավ, այնտեղ ոչ մի վիրահատություն չի լինելու, դեղորայքով բուժելու են, վեց ամիս իրենք ձեզ պահելու են, նույնիսկ երեխային թոշակ են տալու: Դե ծնող ենք, հավատացինք: Մտածեցինք Գերմանիայում ավելի լավ է, Գերմանիան փորձենք»,- ասաց Լիանա Միրզոյանը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին