▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կնոջը չի ներվում և ոչինչ… Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել է աղմկահարույց տեսարաններին

Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել է քննարկումներին, որոնք առաջացել են Մհեր Մկրտչյանի «Дед 005» սերիալի` իր մասնակցությամբ բաց տեսարաններին:

«Իրականում ես հասկանում եմ, որ շատ բաներ կարող են ոմանց դուր չգալ( ճաշակից մինչև կատարողական), բայց չի կարելի չէ՞ ամեն ինչ հարթեցնել նույն քանոնով, ու ՉԻ կարելի նույնացնել մարդուն իր կերպարի հետ, Դերասան լինելը ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է, ու, եթե րոպեն մեկ փորձես քո անձնական «կարծիք ու գաղափարով» խաղալ միայն դրական, պաթոսային կամ թախծոտ եղանակի մասին դերեր, ուղղակի ոչինչ չի ստեղծվի, ոչ արվեստ, ոչ խնդրի քննարկում, ոչ ՀՈՒՄՈՐ, ու ոչ էլ էսթետիկա:
Այդ լոգարանների տեսարանները որևէ վուլգարություն չունեին, ոչ ռեժիսորի «նկարած» տեսածով, ու հաստատ ոչ էլ դերասանների խաղացածով: Ցավն այն է, որ մեր հասարակության մեջ միևնույն է տղամարդ դերասանին ներվում է գրեթե ամեն ինչ( իրական կյանքում անբարոյականությունից մինչև անսկզբունքային ապրելակերպ», իսկ կնոջը` իր դերասանական ոլորտում պրոֆեսիոնալ լինելու մեջ չի ներվում և ոչինչ:
Մեր հասարակությունն այս տեմպերով արդեն տարրական քննարկումը, որը դուրս է որոշների սովոր դիրքորոշումից, վերածում է անձնական հայհոյանքի:
Ես բոլորովին ինձ չեմ վերագրում որոշ գրառումներ, դրանք ԳՐՈՂԻ դեմքն են, մտածողությունը, և թաքնված վախերը:
Մնացածն իրոք անցողիկ է)
Հ.Գ. 2007- ին ստեղծված «Ոչինչ չի մնա»- ն, եթե հիմա լիներ, ես պատկերացնում եմ ինչ կկատարվեր:
Հ.Գ.1 «Անհայտ բաժանորդի»- ից հետո մի կին գրել էր, որ հայեցի չէ...ֆիլմը... ենթադրում եմ որովհետև դեռահասության, ամուսնալուծության, դավաճանության, թաքուն երկրորդ կյանքի բացահայտման հարցեր կային, դրա համար էլ «հայեցի» չէ... և ընդհանրապես ու՞ր մնաց ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆԸ..
Գետտոյավորված ու համայնքային նեղլիկ շրջանակից դուրս մեծ մի աշխարհ կա, որը որևէ աղերս չունի մերօրյա նեղմտության հետ: Այսքանը»:

Հավելենք, որ ավելի վաղ քննարկումներին անդրադարձել էր նաև ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին