▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ` վաղը դասադուլ և գործադուլ իրականացնել ԵՊՀ-ում. Դավիթ Պետրոսյանը հիմնավորում է ակցիայի նպատակները

 

 

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը երեկ հայտարարել է, որ  կոչ է անում ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին դասադուլ ևգործադուլ սկսել Երեւանի պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացման, Ուսանողական խորհրդի գործունեության կասեցման պահանջով։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ  Դավիթ Պետրոսյանն իր ֆեյսուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է հիմնավորումներ, թե ինչու են նախաձեռնել այս ակցիան:

 

 

 

 

 

 

 

 

 

«Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, և հեղափոխության կողմից հռչակված սկզբունքների և արժեքներին համապատասախան` տարբեր տարածքներում պետք է տեղի ունենան փոփոխություններ: Ցավոք սրտի, ԵՊՀ-ում այդ փոփոխությունն իրականացանելու համար, թերևս, անհրաժեշտ նախապայմաններ չկան, քանի որ ղեկավար կազմը և մի շարք կառույցներ ընդունում են, որ համալսարանում ամեն ինչ նորմալ է: Բայց դա այդպես չէ: Բոլորս էլ գիտենք, որ համալսարանում երկար տարիներ ուսանողներն ու դասախոսները հետապնդվել են իրենց քաղաքական հայացքների համար: Համալսարանում մինչև հիմա շարունակում է գոյություն ունենալ հատուկ բաժին, որտեղ ուսանողները հրավիրվել են իրենց հայացքները բարձրաձայնելու համար: Մենք ստանում ենք բազմաթիվ զանգեր դասախոսներից, ովքեր պնդում են, որ թե հեղափոխության ժամանակ, թե դրանից հետո իրենք շարուակում են հետապնդվել ցույցերին մասնակցելու համար: Ակցիայի հիմնական նպատակը հոգաբարձուների խորհրդի լուծարումն է և  ռեկտորի հրաժարականը»:

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնությունը կոչ է անում երեքշաբթի օրը՝ ժամը 11:00-ին, ուսանողներին, դասախոսներին եւ աշխատակազմի ներկայացուցիչներին սկսել դասադուլ եւ գործադուլ հետեւյալ պահաջներով:

1. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական

2. Հոգաբարձուների խորհրդի լուծարում

3. Ֆինանսական աուդիտի անցկացում

4. ՈՒԽ-ի եւ արհիմիության գործունեության կասեցում:

Հավելենք, որ Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով գրառում է արել նաև ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին