▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմանդոսը դուրս է եկել Հանրային խորհրդից

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, դադարեցրել է անդամակցությունը Հանրային խորհրդին։

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Կոմանդոսը։

«Փաստորեն «բռնվել» եմ, հա՞,- կատակեց նա՝ հավելելով,- Այո, իմ անդամակցությունը Հանրային խորհրդին դադարեցրել եմ, այնտեղ ինձ մի տեսակ չեմ գտնում, կան խելացի շատ մարդիկ, կարծում եմ՝ նրանք շատ ավելի օգտակար կլինեն։ Ես մի տեսակ չսովորող ուսանողի եմ նման, ով ապրիլից Հանրային խորհուրդ չի գնացել։ Շատ եմ հարգում Վազգեն Մանուկյանին ու նրա դուրս գալուց հետո որոշեցի, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի ես նույնպես դուրս գամ»։

Նա նաև հավելեց, որ ժամանակը քիչ է, քանի որ այլ գործեր է կատարում, ուստի Հանրային խորհրդից դուրս գալը ճիշտ է համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին