▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոնգրեսականները կմիանան Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների հարձակման զոհերի ակցիային

ԱՄՆ կոնգրեսի անդամները կմասնակցեն խոսքի ազատության պաշտպանության բողոքի ակցիային։ Ակցիայի կազմակերպիչները Թուրքիայի նախագահի թիկնապահաների հարձակման զոհերն են՝ Վաշինգտոնում Անկարայի դեսպանատան մերձակայքում։

Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։ «Ոտքի, հանուն խոսքի ազատության» կարգախոսով ակցիան տեղի կունենա հուլիսի 19-ին։ Բողոքի ակցիային կմասնակցեն կոնգրեսականներ Դանա Ռոհրաբահերը, Ջիմ Մաքհովերնը եւ Դեյվ Թրոթը։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնի ոստիկանությունը 18 անձնանց ձերբակալության թույլտվություն է տվել, որոնք մեղադրվում են մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մերձակայքում խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու մեջ։ Դրանց թվում են Թուրքիայի նախագահի 9 անվտանգության աշխատակիցներ եւ 3 թուրք ոստիկաններ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին