Հայ-ռուսական հարաբերությունների նորմալ լինելը հենց դա էլ նշանակում է, որ հարաբերությունները նորմալ են, բայց ռուսական պետական հեռուստաալիքները մեղադրում են ինչ-որ բանի մեջ: Այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ռուսական պետական հեռուստաալիքներով վարչապետին մեղադրում են քաղաքական հետապնդումներ իրականացնելու մեջ, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
«Ինչպես հայաստանյան լրատվամիջոցներն են ազատ, այնպես էլ ռուսական լրատվամիջոցները: Չնայած հիմա կարծիքներ կան, որ պետք չի օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանում լինեն նույնքան ազատ, որքան հայաստանյանները:
Յուրաքանչյուր հեռուստաընկերություն, պետություն, նաեւ հեռարձակողները պետք է հստակ գիտակցեն, որ եթե մենք որեւէ այլ երկրի տարածքում հեռարձակվում ենք, դա որոշակի կոռեկտության սահմաններ է ենթադրում, հակառակ դեպքում՝ մենք սխալ դաշտ կընկնենք»,-հայտարարեց Փաշինյանը:
Դիտարկմանը, թե կարելի՞ է ենթադրել, որ սրանով Ռուսաստանն իր աջակցությունն է հայտնում Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես չեմ կարող ենթադրություններ անել, ես կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ հարցով Ռուսաստանին դիմեք»:
Կարդացեք նաև՝ Տարօրինակ բան չկա... Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ-երի հանդիպմանը Լավրովի ներկայության մասին
Վարչապետն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին
Ո՞րն է տարբերությունն աշխատանքի և չարչարանքի միջև...Նիկոլ Փաշինյանն՝ Ագրարային համալսարանում