▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորոնավիրուս. 81 292 վարակակրից բուժվել է 3Օ 281-ը. Համաճարակի ուրվականը

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնը վստահ է, որ կորոնավիրուսը կհայտարարվի համաշխարհային համաճարակ։ Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, թե ՝՝համաճարակ՛՛ բառը կնշանակեր, որ այս վիրուսի տարածումը հնարավոր չէ կանխել, այն դեպքում, երբ կանխելու ուղիները կան։ Այս մասին ասում է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսը։

Երեքշաբթի օրը, առաջին անգամը լինելով, տարբեր երկրներում վարակված անձանց թիվը գերազանցել է Չինաստանում հիվանդության նոր դեպքերի թվին։ Չինաստանից դուրս այս հիվանդությամբ վարակված մարդիկ կան 37 երկրներում։ Նրանց թիվը կազմում է 279Օ։ Մահացությունների թիվն այդ երկրներում հասել է 44-ի։ Հիվանդությունն ամենաարագը տարածվում է Հարավային Կրեայում, Իտալիայում եւ Իրանում։ Նշված երկրներից յուրաքանչյուրում կովիդ 19 անվանումը կրող հիվանդությունից մահացել է ավելի քան 1Օ մարդ, ինչն ավելի շատ է, քան Չինաստանի մի շարք երկրամասերում գրանցված մահացությունների թիվը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տրամարդում է վերջին տվյալներն այն մասին, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 81 հազար 292-ի։ Լիովին ապաքինվել են նրանցից 3Օ հազար 281-ը։ ՝՝Սակայն իրադրությունը կարող է ավելի վատթարանալ՛՛, ասել է Ղեբրեյեսուսը ու շեշտել, որ պետք է պատրաստ լինել համաճարակի համար։

ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց խոսքերով, մոտ ժամանակներս չի բացառվում առօրյա կյանքի խաթարում, ինչը նշանակում է, որ ժամանակավորապես կփակվեն դպրոցները, կարգելվեն հանրային հավաքները, այն, ինչ արդեն իսկ իրագործվում է Չինաստանում, Իտալիայում, Հարավային Կորեայում ու մի շարք այլ երկրներում։

Ըստ պաշտոնական տեղեկությունների, հիվանդության տարածումն առաջին հերթին տեղի է ունենում օդային ճամփորդությունների արդյունքում։ Օրինակ ԱՄՆ-ում 14 հիվանդներից երկուսը վարակվել են միմյանցից, մյուս 12-ը՝ ճամփորդությունների ժամանակ։ Ապացուցվել են, որ ճամփորդության եղանակով հիվանդությունն Իրանից է տեղափոխվել Բահրեյն, Իրաք, Քուվեյթ ու Օման։ Նույն կերպ վարակը Ալժիր, Ավստրիա, Խորվաթիա, Գերմանիա, Իսպանիա եւ Շվեյցարիա է տեղափոխվել Իտալիայից։ Իսպանիայի Կանարյան կղզիներում 1ՕՕՕ զբոսաշրջիկներ առնվել են կարանտինի տակ այն պատճառով, որ այս հիվանդությունն է հայտնաբերվել Իտալիայից այստեղ ժամանած մի տղամարդու մոտ։

Կորոնավիրուսն արդեն իր բացասական ազդեցությունն է թողնում նաեւ աշխարհի տնտեսության վրա։ Համաշխարհային դրամական շուկաներում արձանագվել է նկատելի անկում, երբ մեծաթիվ հաստատություններ ժամանակավորապես փակվել են, երբ սահմանափակումներ են դրվել ճամփորդությունների վրա։ Տարբեր երկրներ այժմ մտածում են այդ խնդիրը գոնե կիսով չափ շրջանցելու մասին։ Օրինակ Հոնկոնգը որոշել է 13ՕՕ-ական դոլար միանվագ կերպով հատկացնել 18 տարին բոլորած բոլոր բնակիչներին, որպեսզի այն շրջանառության մեջ դրվելով, ինչ որ կերպ նպաստի տնտեսության անկման արագությունը կրճատելուն։

Ամերիկայի Ձայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին