▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորոնավիրուսի պատճառով «Եվրատեսիլ»-ը տեղի չի ունենա

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը կչեղարկվի կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին։

Այս մասին հաղորդվում է հեռուստառադիոհեռարձակման իսրայելական կորպորոցիայի Twitter-ում։

Այս տեղեկատվությունը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել։

«Եվրատեսիլ»-ի Twitter-ի էջում մարտի 17-ին հաղորդվում էր, որ մրցույթի կազմակերպիչները հետևում են աշխարհում մշտապես փոխվող իրավիճակին և շուտով ավելի շատ տեղեկատվություն կբացահայտեն։

«Մենք հասկանում ենք, որ դուք անհամբերությամբ ցանկանում եք ավելի շատ նորություններ իմանալ «Եվրատեսիլ»-ի ճակատագրի մասին։ Խնդրում ենք, մնացեք մեզ հետ։ Մենք հույս ունենք, որ շուտով ավելի շատ տեղեկատվություն կունենանք»։

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը պետք է ներկայացներ Հունաստանից երգչուհի Աթենա Մանուկյանը «Chains on you» երգով։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին