▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. Նախարար

Նախկինում Հայաստանում օրական հայտնաբերվում էր կորոնավիրուսի 50 դեպք, բայց բոլորը՝ մի աղբյուրից։ Իսկ հիմա հայտնաբերվում է 16, 20, 30 դեպք, բայց 10-20 տարբեր աղբյուրներից։

 

Այս մասին Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ հիմա մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է եւ 100 տոկոս մարում:

«Վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից: Մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել, անել նույն գործողությունները՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել ամբողջ շրջապատը, բուժել, արդեն առողջացած դուրս թողնել: Դա պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք: Երբ երկրով մեկ, ազգովի ուժասպառ լինենք, որոշ գործողություններ կանենք, մենակ թեստավորումն ու բուժումը կթողնենք, մեկուսացում չենք անի, քանի որ անիմաստ կլինի»:

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 10-ին ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք է գրանցվել: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 937-ի:

 

Կարդացեք նաև՝ Այս պահի դրությամբ ունենք 12-րդ մահ, որը դեռ պաշտոնապես չենք հայտնել. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսից 72-ամյա տղամարդ է մահացել. ունենք 16 նոր դեպք. ընդհանուր՝ 937

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին