▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոռուպցիա կա․․․ՊՎԾ-ն հիմնավորեց, որ ես ճիշտ էի․ Արթուր Չախոյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՀՀ ՊՎԾ-ն հիմնավորեց, որ ես ճիշտ էի Իմ նկարած տեսանյութի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Պետական Վերահսկողական Ծառայությունը բացահայտել է նոր վերանորոգված գետնանցումի կոռուպցիան...

Տ․Ա․, 9 ամիս առաջ դուք կտրեցիք գետնանցումի բացմանը նվիրված հայտնի կարմիր ժապավենը' որի ժամանակ հենց դուք էլ համակարգում էիք շին. բարեկարգման վարչությունը: Այդ օրվանից սկսած ես բարձրաձայնում էի, որ այդտեղ կա կոռուպցիա, սակայն դուք ստուգում անցկացնելու փոխարեն ինձ էիք զրպատում, թե սուտ է ու որ դեռ ավարտական ԱԿՏ չկա՜, աշխատանքները ընդունված չեն ու իբրև թե ես քաղաքական ուղղորդված պատվեր եմ կատարում:

Հիմա անհերքելի կերպով, փաստաթղթավորված ապացուցեցի, որ ԿՈՌՈՒՊՑԻԱ ԿԱ!!!

Տիգրան Ավինյան, գնդակը փաստերով ձեր դարպասում է, եւ այս դեպքի վերաբերյալ ես սպասում եմ ձեր հանրային օբյեկտիվ արձագանքին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին