▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոստանյանի համար քույր, եղբայր, բարեկամ «գոյություն չունի. «Հրապարակ»

«Դատախազության համակարգում մի քանի օր է, ինչ քննարկում են Կոստանյանի մտերիմ ընկեր Տիգրան Խեչոյանի պաշտոնանկությունը: Դատախազները չեն զարմանում, որ Կոստանյանը «պադդերժկա չարեց» ընկերոջը, քանի որ նրա համար քույր, եղբայր, բարեկամ «գոյություն չունի»:

Պարզվում է, որ զինդատախազ եղած ժամանակ նա իր մոտ ազգականի որդուն անգամ չի խնայել եւ դատել է զորամասը լքելու համար: Վերջինս Կոստանյանից «քաշված» միակ բարեկամը չէ: Գլխավոր դատախազը դատել է նաեւ հոր ընկերոջը, հոր ընկերոջ որդուն եւ ուրիշների: Նշենք, որ Տիգրան Խեչոյանը 2 օր առաջ ուշ երեկոյան բերման է ենթարկվել ԱԱԾ, ասում են՝ նա մեծ փողեր է վերցրել ու չի կարողացել գործը գլուխ բերել»:

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին