▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտայքում 19-ամյա ժամկետային զինծառայողը Mitsubishi-ով գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Կոտայքի մարզում, հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 23:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Դավիթ Ա.-ն իր վարած Mitsubishi մակնիշի 31 OՏ 065 համարանիշի ավտոմեքնայով Հրազդան քաղաքի Հայ-ֆիդայիններ փողոցի վրա՝ Վանատուր թաղամասի հարեւանությամբ, դեռեւս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ըՎթարի հետեւանքով վարորդը, նրա ուղեւորներ, հասակակիցներ ու համաքաղաքացիներ Վարազդատ Մ.-ն եւ Վանիկ Մ.-ն տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դ. Արզումանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին