▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կոտրված սրտեր»-ը միացրեց Գևորգ Գրիգորյանին և Նաստասյա Գոլովկոյին

Esem.am-ը գրել է, որ դերասաններ Գևորգ Գրիգորյանի և Նաստասյա Գոլովկոյի համար «Կոտրված սրտեր» հեռուստասերիալը ճակատագրական է եղել: 23-ամյա դերասանի խոսքերով` գեղեցիկ մի օր «Շանթ» հեռուստաընկերության ճաշարանում հանդիպել է նուրբ դիմագծերով 17-ամյա մի աղջկա ու հասկացել, որ գտել է իր միակ սիրուն: Դերասանի հավաստմամբ` ի տարբերություն իրեն, ով գերվել է աղջկա արտաքինով, վերջինս «վախեցել» է, երբ առաջին անգամ տեսել է նրան:)

 «Ձմռանը ես միշտ վերնաշապիկներ եմ հագնում, վրայից էլ հաստ վերնազգեստ, որի ոչ բոլոր կոճակներն եմ ամրացնում: Բացի դա, այդ շրջանում մազերս բավականին երկար էին, չէի սափրվում, ու երբ Նաստասյան տեսել է ինձ, վախեցել է: Որոշ ժամանակ անց նա նույնիսկ խոստովանեց, որ ինչ-որ տհաճ զգացողություն է ունեցել այդ պահին»,- պատմել է Գևորգը, ում ծանոթությունը սիրելիի հետ կայացել է «Կոտրված սրտեր» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ, երբ նրանք խորթ քրոջ ու եղբոր էին մարմնավորում: Հենց այդ ժամանակ էլ սկիզբ է առել զույգի սիրո պատմությունը: «Նկարահանումների ընթացքում ծանոթացանք, շփվեցինք ու հասկացանք, որ սիրում ենք իրար: Որպես այդպիսին, ո՛չ իմ, ո՛չ նրա կողմից առաջին քայլ չի եղել. գեղեցիկ մի օր ես նրան ասացի, որ ինքն իմն է ու այդ կարգավիճակում էլ ծերանալու է:) Եկավ մի պահ, երբ երկուսիս համար էլ ամեն բան պարզ էր. հասկացանք, որ մենք իրար սիրում ենք,- ասել է դերասանն ու խոստովանել, որ երկու ամիս պայքարել է սիրելիի վախերը հաղթահարելու համար:

 

Առավել մանրամասն` այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին