▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կուժ, քեզ ասեմ, կուլա , դու լսիր»...«Իրատես de facto»

«Ասում են, թե իշխանություններն առանձնապես հակված չեն Աբովյանի քաղաքապետի ընտրությունները սկուտեղի վրա մատուցելու Ծառուկյանին, որպեսզի վերջին շատ վեր-վեր չթռչի այս խառը փուլում, երբ էլեկտրաէներգիայի սակագնի առնչությամբ ինչ-ինչ կոնսոլիդացիոն, կուլիսային գործընթացներ են խմորվում քաղաքական դաշտում, ու մտածի, թե իր թեկնածուն, որին նաեւ ՀՀԿ-ն է պաշտպանում, հեշտ է հաղթելու:

Իշխանությունը միանգամից երեք ընդդեմ թեկնածու է առաջադրել իր իսկ պաշտպանած ծառուկյանական թեկնածուի դեմ, որոնք բոլորն էլ արդեն իսկ «լծվել են» Աբովյանի Ծառուկյանից «պաշտպանելու» սուրբ գործին:
Շատերի կարծիքով այս «թատրոնը» նաեւ դիդակտիկ նշանակություն ունի. ՀՀԿ-ական մի թեւը մյուսին ասում է՝ «կուժ, քեզ ասեմ, կուլա , դու լսիր», նկատի ունենալով Արարատ քաղաքի ընտրությունները»:

 

Ուշագրավ այլ նյութեր`   «Իրատես de facto»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին