▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կողքի դրեք ձեր ֆեյքերին,շոպլիկներին, հայհոյող տափակներին ու հարց տվեք՝ էս ամենի վերջն ի՞նչ է լինելու

Զոհրաբ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Zohrap Yeganyan-ի լուսանկարը:

Քութաիսիի մերձակայքում 150հա տարածքի վրա կգործի գերժամանակակից միջազգային համալսարան, այն ըստ էության Մյունխենի տեխնոլոգիական հզորագույն համալսարանի հետ համագործակցության արդյունք է: Սա ապագայի ծրագիր է, ինչը թույլ է տալիս մոտավոր պատկերացում կազմել, թե ինչպիսին կլինի Վրաստանը 20-30 տարի հետո: Հիմա մի պահ հիշեք, թե ինչից ենք խոսում մենք, ինչի վրա ենք ուրախանում մենք, կամ ավելի բարդ հարց՝ ինչպիսին ենք տեսնում մեր երկիրը 20-30 տարի հետո: Շատերդ կհամաձայնեք, որ նորմալ չէ, որ երեխայի նման ուրախանում ենք, երբ պետությունը որակյալ ասֆալտ է անում, նորմալ չէ, երբ գրեթե պաշտոնական մակարդակով բաժանվել ենք սևերի ու սպիտակների ու բանանային պատերազմի ականատես ենք: Մի հատ կողքի դրեք ձեր ֆեյքերին, ձեր շոպլիկներին, հայհոյող տափակներին ու հարց տվեք, լավ բա էս ամենի վերջն ի՞նչ է լինելու: Լավ չկա՞ մեկը, որ ասի, ժողովուրդ քիչ ենք, լրջագույն մարտահրավերներ կան, պատերազմի վտանգ կա, եկեք գլուխ-գլխի տանք ու ոչ թե րոպեական, այլ առնվազն 4-5 տարվա պլանավորում անենք, մի քիչ պարզ ու հասկանալի ձևով ասենք, թե ինչ ենք ուզում, ինչպիսի երկիր ենք ուզում տեսնել: Ասեմ ավելին, նույնիսկ բանտարված, բայց կապեր ու ֆինանսներ ունեցող մարդու ռեսուրսը պետք է օգտագործել, պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն երկիր փող բերելու համար: Ամերիկացիներից լավը ու այսպես ասած՝ սուրբ չլինեք, նրանք իրենց շահերի համար 44-ին նույնիսկ իտալական մաֆիայի կապերն օգտագործեցին ու հեշտությամբ մտան Սիցիլիա: Վերջում հետգրության կարգով՝
Քութաիսիի համալսրանի տարածքն ինձ հիշեցրեց մեր Ճամբարակ քաղաքը, քաղաք, որը մեռնում է, քաղաք, որը սահմանամերձ է ու օր առաջ օգնության կարիք ունի՝ կառավարությունը թող գումարի արտահերթ նիստ, ամենաաչքաբաց ու շուստրի պաշտոնյան թող գործուղվի Եվրոպա կամ ՌԴ ու հանձնարարվի հավաքել 2մլն դոլար՝ Ճամբարակում IT քաղաք կառուցելու համար: Կասեք դժվար է, կլինեն մարդիկ, որ կասեն անհնար է, բայց քանի չկա նպատակ՝ ամեն բան անհնար է: Գործն ու իրական արդյունքն են կարևոր: Հակառակ դեպքում 30 տարվա մեջ ոչինչ նշանակալի չենք կառուցել, օգտագործում ենք դեռևս սովետի թողածը: Պետք է մի քիչ լայն մտածել, դուրս գալ կենցաղային մակարդակից, պատմությունը կսրբի ու կտանի ստատուսներն էլ, ֆեյսբուքն էլ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին