
Նյու Յորքում անցկացվող նորաձևության շաբաթի շրջանակներում ցուցադրություններից մեկի ժամանակ բեմահարթակ են դուրս եկել կրծքի քաղցկեղը հաղթահարած տարբեր տարիքի մոդելներ, որոնցից ամենաերիտասարդը եղել է 18 տարեկան: Աղջիկները հագել են AkaOno ապրանքանիշի ներքնազգեստներ, որոնք նախատեսված են հատուկ այն կանանց համար, որոնց մոտ վիրահատությունից հետո կրծքի ձևը որոշակի փոփոխության է ենթարկվել:


