Կրեմլը տագնապով է հետևում, թե ինչ է կատարվում այս պահին Հայաստանում, բայց այն համարում է այն երկրի ներքին գործը, որը Կովկասում Ռուսաստանի Դաշնության կարևոր և սերտ դաշնակիցն է, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ինչպես հայտնի է, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հինգշաբթի օրը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և զգուշացրել է, որպեսզի իշխանությունը իր ժողովրդի դեմ ուժ չկիրառի: Փաշինյանը զինված ուժերի՝ իր հրաժարականի պահանջից հետո աշխատանքից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Նախորդ օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Փաշինյանի առաջարկով, աշխատանքից ազատել էր զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ «Մենք տագնապով ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացումներին: Մենք դա համարում ենք բացառապես Հայաստանի՝ Կովկասում մեր շատ կարևոր և մերձավոր դաշնակցի ներքին գործը», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:
Կարդացեք նաև՝ Հանրապետության Հրապարակում հավաքվելու են նրանք, ովքեր ուրախ են հայ երեխեքի արյան համար․ Արփինե Հովհաննիսյան
Գլխավոր շտաբը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Գլխավոր շտաբի պետին ազատելու թղթերն արդեն ստորագրել եմ. Նիկոլ Փաշինյան
Քաղաքացիական պատերազմը կործանարար կլինի ողջ հայության համար. Լևոն Տեր-Պետրոսյան
Քաղաքացիական պատերազմը կործանարար կլինի ողջ հայության համար. Լևոն Տեր-Պետրոսյան
Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին համախմբվել բանակի շուրջ և պաշտպանել երկիրը․ Արշավիր Ղարամյան
Դիտեք նաև՝