Ռուսաստանը հնարավոր բոլոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծման համար. այս մասին րագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսական կողմը դեռ գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը ՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ ՌԴ նախագահի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում իսկապես քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդիրը», - ասել է Պեսկովը:
Կարդացեք նաև՝ Էրդողանը Պուտինին առաջարկել է Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ ստեղծել