▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրկին հարձակման է ենթարկվել... aravot.am

Aravot.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ կրկին հարձակման է ենթարկվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան իրական նոր էջը: Ավելին, կեղծ էջը շարունակում է պատգամավորի անունից տեղեկատվություն տարածել:

Այժմ արգելափակված է պատգամավորի երեկ բացված նոր՝ իրական ֆեյսբուքյան էջը, մինչդեռ կեղծ էջը գրում է. «Շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներից, որ նպաստեցին ինքնակոչ Կարեն Ավագյանի FB էջը փակել»: Նշենք, որ այս էջը թարմացված է այնպես, ինչպես երեկ թարմացվել էր Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան իրական էջը: Կայքի հետ զրույցում պատգամավորը հաստատել է  այս տեղեկությունը:

Լրագրողի հարցին` ո՞րը կարող էր լինել ֆեյսբուքյան այս «դիվերսիայի» պատճառը, պարոն Ավագյանը պատասխանել է. «Այո, կրկին հարձակման է ենթարկվել իմ իրական ֆեյսբուքան էջը: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ իմ ֆեյսբուքյան էջը շատ ավելի հետևորդներ ուներ, քան շատ-շատ լրատվական կայքեր ու այլ էջեր: Կարծում եմ՝ օրինախախտներն անցնում են արդեն բոլոր սահմանները և պատժվելու են օրենքի ողջ ուժով»:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից էլ լրագրողը  հետաքրքրվել է՝ արդյոք նման նախադեպ հիշո՞ւմ է, երբ այսպիսի հետևողականությամբ շարքից հանեն ֆեյսբուքյան որևէ էջ: Պարոն Մարտիրոսյանը պատասխանել է «Նման հետևողական դեպք չեմ հիշում»: Լրագրողը հետարքրվել է՝ այս երևույթի դեմ պայքարելու ի՞նչ մեխանիզմներ կան. Սամվել Մարտիրոսյանը պատասխանել է.  «Դժվար է ասել, քանի որ հարձակման հազար ու մի տարբերակ կա:

Հիշում եմ, որ ժամանակին մի վրացու պրոֆիլ շարքից հանելու համար ռուսները շարքից հանեցին ողջ ֆեյսբուքը: Այս դեպքում խնդիրն այն է, որ ինչքանով ես եմ հասկանում, կոտրել են Կարեն Ավագյանի իրական պրոֆիլը, և որպես հետևանք՝ ֆեյսբուքը այդ էջը ջնջել է, որից հետո ստեղծել են կեղծ պրոֆիլ: Առաջին պրոֆիլը գոյություն չունի, փաստորեն իրականը դարձել է կեղծը: Դրանից հետո, որ բացում ես նոր պրոֆիլ, ֆեյսբուքը հասկանում է, թե իրականը դա չէ, քանի որ ֆեյքն է իրական ընկալում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ  սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին