Դիտեք նաև՝
Այսօր Կառավարությունը հավանություն տվեց «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Առաջարկվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին շեշտել է․ «Սա այն թեմաներից է, որ շատ մանրամասներ չի սիրում, բայց իհարկե ԱԺ-ում հրապարակային քննարկման կենթարկվի: Ես հույս ունեմ, որ մենք այսպիսով էականորեն կզարգացնենք մեր երկրի արտաքին հետախուզական կարողությունները, իհարկե, դա արագ տեղի չի ունենա»: Դիտեք նաև՝ |