Ժողովուրդ ջան, արդեն քանի տարի է, ինչ թակում եմ բոլոր հնարավոր դռները, դիմում շատ մեծահարուստների նույնիսկ պարտքով գումար տրամադրելու խնդրանքով, բայց անօգուտ:
Լարելով վերջին ուժերս դիմում եմ Ձեզ իմ հայ ժողովուրդ, եթե կգտնվեն մարդիկ, որ ընդունելով խոսքս և խիղճս որպես գրավ, պատրաստ են թեկուզ տոկոսադրույքով ինձ գումար տրամադրել, ես միայն երախտապարտ կլինեմ: Կաշխատեմ, կվերադարձնեմ ձեր գումարը , մի բան էլ ավելին, միայն խնդրում եմ տվեք ինձ ժամանակ և հնարավորություն բուժվելու: Չեմ ուզում խախտել բնության օրենքը, ուզում եմ ծնողներիս ծերության օրոք ես հոգ տանեմ նրանց մասին, ոչ թե նրանք խնամեն ինձ:
Արձագանքեք խնդրում եմ...